Ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 28-ին՝ ժամը 10:00-20:00-ն, կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն, Նազարբեկյան, Գ-1 հասցեների, Մազմանյան, Չաուշի փողոցների, ինչպես նաև Քասախ գյուղի Մուշ թաղամասի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 28-ին՝ ժամը 10:00-22:00-ն, կդադարեցվի նաև ք.Գավառ, Զարգարյան, Միքայելյանի, Սիրունյանի, Չարենցի, Շահումյան, Գր.Լուսավորչի, Սայադյանի, Խաչեր թաղամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: