ՀՀ 2026թ․ պետական բյուջեի նախագծի խորհրդարանական քննարկումներն ընթանում են առանց քաղաքացիական հասարկության մասնակցության

ՀՀ 2026թ․ պետական բյուջեի նախագծի խորհրդարանական քննարկումներն ընթանում են առանց քաղաքացիական հասարկության մասնակցության

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի , «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Արդարադատության ոլորտում շահերի պաշտպանության քարոզարշավի իրականացում» ծրագրի  շրջանակներում իրականացվել է հետազոտություն։ Այն  ներկայացվում է ստորև․

Միջազգային բյուջետային ընկերակցության կողմից հրապարակված «Բաց Բյուջեի Հետազոտություն» 2023թ. (ԲԲՀ-2023) զեկույցի (հղոմ՝ https://internationalbudget.org/open-budget-survey/country-results/2023/armenia) տվյալներով Հայաստանը գնահատված 125 երկրների շարքում արձանագրել է հետընթաց հետևյալ հիմնական բաղադրիչների ցուցանիշներով, որոնք գնահատվել են որպես անկում և ԲԲՀ-2023 Հայաստանի այդ գործունեությունը գնահատել է անբավարար.

  Թափանցիկություն (բյուջեի հանրային քննարկում)

  Հանրային մասնակցություն

  Բյուջետային վերահսկողություն

 ԲԲՀ-2023 զեկույցում ՀՀ իշխանություններին, այդ թվում ՀՀ կառավարությանը, ՀՀ ԱԺ-ին և ՀՀ հաշվեքննիչ պալատին  վերոնշյալ բաղադրիչների ցուցանիշները և բյուջետային գործընթացում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համագործակցությունը բարելավելու ուղղությամբ տրվել են հետևյալ առաջարկությունները՝

1. ՀՀ կառավարությանը՝

  բյուջեի թափանցիկությունը բարելավելու համար առաջնահերթություն տալ բյուջեի նախագծում եկամուտների տարանջատված ներկայացմանը ոչ միայն օրենքով, այլ ըստ GFS դասակարգման,

  հանրային մասնակցության հետագա ամրապնդման համար առաջնահերթություն տալ հետևյալ գործողություններին.

  •   ՔՀԿ-ների կողմից բյուջեի կատարման մոնիթորինգի փորձնական մեխանիզմների ներդրում.
  •  ներբեռնել Գործադիրի բյուջետային հայտը էլեկտրոնային հարթակում՝ այն ​​Ազգային ժողով նեերկայացնելուց առնվազն 3-4 շաբաթ առաջ:
  • հրապարակել հաշվետվություն բյուջեի ձևավորման ժամանակ ՔՀԿ-ների և քաղաքացիների առջարկություների ընդունման կամ մերժման մասին։

2․ ՀՀ Ազգային ժողովին՝ Բյուջետային վերահսկողության շրջանակներում առաջնահերթություն տալ  հասարակության կամ ՔՀԿ­­ների անդամներին առաջարկություններ ներկայացնելու բյուջեի նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ։

3. Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատը, պետք է առաջնահերթություն տա բյուջետային գործընթացում հանրային մասնակցության բարելավմանը։

ԲԲՀ-2023 զեկույցի  հանձնարարությունների կատարումն ու Հայաստանին տրվող գնահատականները 2025թ. համանման զեկույցում բարելավելու նպատակով «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ ՏԻԿ ՀԿ) Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում իրականացվող «Արդարադատության ոլորտում շահերի պաշտպանության քարոզարշավի իրականացում» ենթադրամաշնորհային ծրագրի շահերի պաշտպանության և ջատագովության համատեքստում պաշտոնական նամակներով դիմել է ՀՀ Ազգային ժողով և ՀՀ հաշվեքննիչ պալատ՝ խնդրելով 2026թ. բյուջեի նախագծի խորհրդարանական քննարկումների ժամանակ՝

  •  Հաշվի առնել «Արդարադատության ոլորտում շահերի պաշտպանության քարոզարշավի իրականացում» ենթադրամաշնորհային ծրագրերի (ԵԾ) արդյունքներով ՏԻԿ ՀԿ-ի կողմից մշակված առաջարկությունները արդարադատության ոլորտի ընտրված մարմինների բյուջետային հայտերի վերաբերյալ, որոնք ներկայացվել էն 8 վերլուծական փաստաթղթղերով։ Այդ վերլուծության արդյունքները քննարկվել են նաև պետական կառավարման, սահմանադրական անկախ և ինքնավար մարմինների, ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների և անկախ փորձագետների հետ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում՝ 2025թ. սեպտեմբերի 12-ին անցկացված հանրային քննարկման ժամանակ (ՏԻԿ ՀԿ ֆեյսբուքյան էջի 2025թ. հոկտեմբերի 9-ի տեղեկատվությունը. https://www.facebook.com/profile.php?id=61570199616416 )։
  • ՏԻԿ ՀԿ անդամներին մասնակից դարձնել ՀՀ 2026թ. պետական բյուջեի նախագծի քննարկումներին։

ՀՀ 2026թ. պետական բյուջեի նախագծի հանրային և խորհրդարանական քննարկումների ընթացքը ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունները ոչ միայն չեն կատարել ԲԲՀ-2023 զեկույցի առաջարկությունները, այլև փորձ չեն արել դիտարկել ՏԻԿ ՀԿ կողմից կառուցողական համագործակցության առաջարկները: Այսպես,

1. ՀՀ կառավարության կողմից «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ ԱԺ ներկայացվել է 2025թ. սեպտեմբերի 30-ին, մինչդեռ դրա հանրային քննարկումը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման պատոնական կայքէջում տեղադրվել է 2025թ. հոկտեմբերի 01-ին և ավարտվել է հոկտեմբերի 21-ին (հղում՝ https://www.e-draft.am/projects/9166): Փաստորեն, ԲԲՀ-2023 առաջարկությունը՝ բյուջեի նախագիծը հանրայնացնել  ՀՀ ԱԺ ներկայացնելուց 3-4 շաբաթ առաջ, չի կատարվել և այդ հսկայածավալ նյութի ծանոթացման համար սահմանվել է ընդամենը 21 օր: Նախագծին ծանոթացել են ընդամենը 1128 այցելու, և ներկայացված է ընդամենը 1 առաջարկություն»։ Կայքից հեռացվել են Նախագծին կողմ և դեմ ձայների մասին տվյալները, մինչդեռ ըստ մեր դիտարկման այցելուների մեծամասնությունը դեմ է եղել Նախագծին:

2.  ՀՀ Ազգային ժողովը ՀՀ օրենսդրության խախտմամբ չի պատասխանել ՏԻԿ ՀԿ համագործակցության 3 նամակներին, իսկ ՀՀ ՀՔՊ նախագահը պատասխան նամակով  հրաժարվել է համագործակցության առաջարկությունից:

 ՀՀ 2026թ. բյուջեի նախագծում ըստ ՏԻԿ ՀԿ փորձագետների արժևորման արդարադատության ոլորտի բոլոր ընտրված հակակոռուպցիոն մարմինների, ՀՀ Նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմերի բյուջետային ծրագրերում տեղ են գտել հետևյալ ընդհանուր բնույթի բացթողումները․

  • Չեն մշակվել ՀՀ-ում կոռւպցիայի ընկալման համաթվի բարձրացմանն ուղղված համապատասխան միջոցառումներ՝ արդյունքային ոչ ֆինանսական ցուցանիշներով
  • Չի մշակվել «Միջազգային բյուջեի գործընկերություն» կազմակերպության ԲԲՀ-2023 հետազոտության արդյունքներով Հայաստանին տրված հանձնառությունների կատարման ուղղությամբ բյուջետային ծրագիր՝ համապատասխան միջոցառումներով և արդյունքային ոչ ֆինանսական ցուցանիշներով:
  • Չեն մշակվել Ազդարարիր համակարգի միջոցով կոռուպցիոն երևույթների մասին հաղորդումների և դրանց արձագանքման վերաբերյալ համապատասխան միջոցառումներ՝ արդյունքային ոչ ֆինանսական ցուցանիշներով:
  •  Չեն մշակվել հակակոռուպցիոն մարմինների հետ միջոլորտային համագործակցության (օրինակ՝ ՀՀ իրավական ակտերի ազդեցության և կոռուպցիոն ռիսկերի գնահատման, իրավական կոլիզիաների ու օրենսդրական կոռուպցիոն սողանցքների բացահայտման, ԵՄ օրենսդրությանը հակակոռուպցիոն օրենսդրության մոտարկման փորձաքննությունների համատեղ անցկացման) միջոցառումներ՝ համապատասխան  արդյունքային ոչ ֆինանսկան ցուցանիշներով:
  • Չեն մշակվել ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հակակոռուպցիոն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման և համագործակցության միջոցառումներ՝ համապատասխան արդյունքային ոչ ֆինանսական ցուցանիշներով:

Միաժամանակ, վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ ծրագրային բյուջետավորումը դեռևս ամբողջական ներդրված չէ Արդարադատության ոլորտի, այդ թվում՝ ընտրված հակակոռուպցիոն մարմիններում: Դա վերաբերում է բյուջետային հայտերի ռազմավարական մասում ընդհանրական ձևակերպումներին և հատկապես բյուջետային ծրագրերի վերջնական արդյունքի նկարագրությանը և ցուցանիշների ընտրությանը։ Փաստորեն այդ մարմինների բյուջետային ծրագրերի կատարողական ցուցանիշները բնութագրում են սոսկ իրենց վերապահված իրավասություններին վերաբերող գործողությունները՝ ուղղակի արդյունքային ցուցանիշներով և ուղղված չեն ռազմավարական փաստաթղթերով սահմաանված նպատակների և միջազգային փաստաթղթերով ստանձնած հանձնառությունների կատարմանը։

Այդ մասին դեռևս 3 տարի առաջ՝ 2022թ., ՀՀ ազգային ժողովի իր ելույթում (hղում՝ https://bit.ly/47QUc5k) նշել է նաև ՀՀ գլխավոր դատախազը՝ «Երկրում դատա-իրավական համակարգի աշխատակիցների ուշադրությունն ուղղված է լոկ արդարադատության իրականացման գործընթացների վրա և ոչ թե՝ բովանդակության, և ամենակարևորը, արդյունքի վրա։ Արդյունքում ունենք բազմաթիվ հայցեր և քրեական վարույթներ, սակայն չունենք արդյունք կամ ունենում ենք հատվածային ու փոքր քանակի լուծված գործեր։ Այդ ամենը նպաստում է անարդարության զգացմունքի ձևավորմանը, քանի որ տուժողներին անընդատ հորդորում են սպասել մինչև գործի ավարտը»:

Սակայն, ցավոք, գործընթացը շարունակվում է և երկրում արդարադատությանը խոչընդոտող 7 ամենակարևոր մարտահրավերների շարքում շարունակում է մնալ հատկապես ուշացած արդարադատությունը, ինչի վերացման ուղղությամբ ոչ մի իրատեսական արդյունքային ոչ ֆինանսական ցուցանիշ չի մշակվում:

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության  և ejc.am կայքի տեսակետները։