Ծառայողական պարտականությունները կատարելիս վթարի է ենթարկվել ծառայողական ավտոմեքենան․ զոհվել է փրկարար

Ծառայողական պարտականությունները կատարելիս վթարի է ենթարկվել ծառայողական ավտոմեքենան․ զոհվել է փրկարար
ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ նոյեմբերի 26-ին Տավուշի մարզում հրդեհաշիջման աշխատանքների իրականացման ընթացքում տեղի ունեցել է դժբախտ պատահար․ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողական մեքենան ենթարկվել է վթարի:

Փրկարարական ջոկատի ծառայողական մեքենայի վթարը,  տեղի է ունեցել Դիլիջանից դեպի Լոռի՝ «Կազաչի» կոչվող հանդամասում: Մեքենան կողաշրջվել է:

Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհվել է հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Տարոն Սիմոնյանը։
Պատահարի հետևանքով տուժել է փրկարարական 4 ծառայող:
ՆԳՆ Փրկարար ծառայությունը խորին ցավակցություն է հայտնում զոհված փրկարարի ընտանիքին, հարազատներին և ծառայակիցներին։