Դիլիջանի անտառային տարածքներում շարունակվում են վաղ առավոտից մեկնարկած հրդեհաշիջման աշխատանքները

Դիլիջանի անտառային տարածքներում շարունակվում են վաղ առավոտից մեկնարկած հրդեհաշիջման աշխատանքները

«Դիլիջան» ազգային պարկի տարածքում հրդեհ է բռնկվել․ երեկ երեկոյան այս մասին ինֆորմացիան տարածվել էր սոցիալական հարթակներում։ 

Դիլիջանի անտառներում բռնկված հրդեհի վերաբերյալ համայնքապետարանը հայտնել է, որ Դիլիջանի անտառային տարածքներում շարունակվում են վաղ առավոտից մեկնարկած հրդեհաշիջման աշխատանքները։ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության շուրջ 200 ծառայողներ, էկոպարեկներ, համայնքի բնակիչներ, փրկարար ծառայության և համայնքապատկան տեխնիկական միջոցներն այս պահին ևս ներգրավված են կրակի մարումը ապահովող գործողություններում։

Նշենք, որ ՆԳՆ փրկարար ծառայությունը մինչ այս պահը տեղեկատվություն չի հրապարակել անտառներում բռնկված հրդեհի ծավալների մասին։