2025-ի հունվար-հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8.1 տոկոսով

2025-ի հունվար-հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8.1 տոկոսով

2025 թվականի հունվար-հոկտեմբերն ընդհանուր առմամբ ցույց տվեցին տնտեսության դրական տեմպերտնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) այդ ժամանակահատվածում նախորդ տարվա նույն շրջանի նկատմամբ աճել է 8.1%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Այդ ընդհանուր աճի ազդեցությունը ոլորտների միջև անհավասար է բաշխված՝ արդյունքում առկա է ինչպես աճ, այնպես էլ նվազում։

Նույն ժամանակաշրջանում առևտրի շրջանառությունն աճել է 3,2 տոկոսով, շինարարությունը՝ 20,6 տոկոսով, ծառայությունների ոլորտը՝ 10,8 տոկոսով։

Նշված հաշվետու ժամանակահատվածում արդյունաբերությունը նվազել է 3 տոկոսով։

588624240_1150561740584574_4530045799038134543_n (1).jpg (24 KB)

Նահանջ է արձանագրվել նաև արտահանման և ներմուծման դեպքում՝ կազմելով համապատասխանաբար 44,7 և 31,2 տոկոս։  Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ՏԱՑ-ի գլխավոր շարժիչը շինարարության ոլորտն է։