ԱՄՀ-ն վերանայում է Ասիայի տնտեսական աճի կանխատեսումը՝ ոչ առանց զգուշացման
Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նոր տնտեսական կանխատեսումները, ըստ որոնց՝ Ասիայի տնտեսության աճը 2025 թվականին կհասնի 4.5 %-ի։ Սա ավելի բարձր ցուցանիշ է, քան նախորդ գնահատականները, ինչը պայմանավորված է տարածաշրջանի խոշոր տնտեսություններում արտադրության վերականգմամբ և ներքին պահանջարկի կայուն աճով։
Միաժամանակ, ԱՄՀ-ն ընդգծում է, որ տնտեսական հեռանկարները լիովին զերծ չեն ռիսկերից։ Հիմնադրամի գնահատմամբ՝ տարածաշրջանը շարունակում է ենթարկվել մի շարք արտաքին ու ներքին ճնշումների, որոնք կարող են սահմանափակել աճի տեմպերը։ Ռիսկերի հիմնական աղբյուրներն են՝
-
ԱՄՆ–Չինաստան առևտրային լարվածության խորացումը,
-
մատակարարման շղթաների խոցելիությունը,
-
ֆինանսական պայմանների խստացումը և պարտքային բեռի աճը տարբեր զարգացող տնտեսություններում։
ԱՄՀ-ն նշում է, որ Ասիան շարունակում է մնալ գլոբալ տնտեսական շարժիչ ուժ. տարածաշրջանը 2025 թվականին ապահովելու է համաշխարհային տնտեսական աճի շուրջ 60 %–ը։ Սակայն հիմնադրամը զգուշացնում է, որ երկարաժամկետ կայունությունը կախված կլինի տարածաշրջանի երկրների ունակությունից՝ դիմակայելու աշխարհաքաղաքական և մակրոտնտեսական անորոշություններին։