ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են նաև ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
 Խորհրդակցության շրջանակներում Արման Պողոսյանը ներկայացրել է առաջիկա տարիների հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցերը և հարկային ոլորտի բարելավմանն ուղղված միջոցառումները, որոնք կնպաստեն հարկային քաղաքականության լավարկման ու հարկային վարչարարության դյուրացմանը:
 Ընդգծելով ոլորտի բարելավման կարևորությունը՝ վարչապետը հանձնարարել է շարունակել հայեցակարգային վերլուծությունները և ներկայացնել համապատասխան առաջարկություններ: