Մի՛ վճարեք ապօրինի տեղադրված կանգնակների տեղում կայանելու համար. Երևանի քաղաքապետարան

Մի՛ վճարեք ապօրինի տեղադրված կանգնակների տեղում կայանելու համար. Երևանի քաղաքապետարան

 Երևանի քաղաքապետարանից հորդորում են չվճարել ապօրինի տեղադրված կանգնակների տեղում կայանելու համար։

«Նոյեմբերի 22-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության և ՆԳՆ ոստիկանության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում՝ Կենտրոն վարչական շրջանի վարչական տարածքում, հայտնաբերվել են ոչ սահմանված և ոչ նախատեսված վայրերում առևտրի իրականացման դեպքեր, ինչպես նաև ճանապարհային երթևեկելի հատվածներում տեղադրված տարբեր իրեր (մետաղական ձողեր, արկղեր):
Նշված վարչական իրավախախտումների հետևանքները վերացվել են, և վարչական իրավախախտման փաստերի կապակցությամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ»,- նշում են քաղաքապետարանից։