Հանդիպում կիսահաղորդչային ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ

Հանդիպում կիսահաղորդչային ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ
Այսօր ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում էունեցել Հայաստանում գործող ամերիկյան վերազգային կիսահաղորդչային ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, ինչպես նաև Synopsys, AMD, CISCO, Emerson (NI), Siemens ընկերությունների, ՆԱԿ-ի և տեխնոլոգիական ոլորտի միությունների ներկայացուցիչները։
Նա հայտնում է, որ քննարկման առանցքում էին կիսահաղորդչային ոլորտի զարգացման, տեխնոլոգիաների արտահանման և ներմուծման վերահսկողության ընթացակարգերի հետ կապված գործնական հարցերը։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և ԱՄՆ-ի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքված Արհեստական բանականության և կիսահաղորդչային ոլորտում նորարարական գործընկերության հուշագրից բխող նոր հնարավորություններին և այդ համատեքստում մեր առաջիկա անելիքներին։
Կարևորվել է նման ձևաչափով միջոցառումների նշանակությունը՝ որպես պետության և մասնավոր հատվածի միջև բաց, արդյունավետ և շարունակական երկխոսություն ապահովելու հարթակ։
Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություններ՝ համատեղ աշխատանքը շարունակելու և համակարգված մոտեցումներ մշակելու ուղղությամբ, որոնք կնպաստեն Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը և միջազգային մրցունակության բարձրացմանը։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, ինչպես նաև Synopsys, AMD, CISCO, Emerson (NI), Siemens ընկերությունների, ՆԱԿ-ի և տեխնոլոգիական ոլորտի միությունների ներկայացուցիչները։