Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Եվրոպական հանձնաժողովի քննադատական գնահատականին
Publika․Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Եվրոպական հանձնաժողովի քննադատական գնահատականին, որում նշվում էր, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործողությունների պատճառով «Վրաստանը միայն անվանապես թեկնածու երկիր է»։ Հայտարարությունը ներառվել է Եվրոպական Միության 2025 թվականի ընդլայնման զեկույցում։
Արտգործնախարարությունը «Վրացական երազանքի» քննադատությունը որակել է «անհիմն բացասական» և Եվրոպական հանձնաժողովին մեղադրել է Վրաստանի նկատմամբ կողմնակալության մեջ։ Այն վերահաստատել է, որ երկիրը հավատարիմ է մնում ԵՄ-ի հետ կնքված համաձայնագրերին և շարունակում է կատարել իր պարտավորությունները՝ «եվրոպական ինտեգրման գործընթացում եվրոպական չափանիշներին մոտենալու» համար։
«Ցավալի է, որ Եվրոպական հանձնաժողովի զեկույցը Վրաստանում տեղի ունեցած մի շարք իրադարձությունների կողմնակալ գնահատական է տալիս, ինչը զարմանալի չէ, հատկապես այն բանից հետո, երբ ԵՄ ինստիտուտները համառորեն աչք էին փակում Վրաստանի պետական ինստիտուտների դեմ հարձակումների և 2025 թվականի հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ տեղի ունեցած բռնության վրա ։
Վրաստանը լիովին հավատարիմ է մնում Եվրոպական Միության հետ կնքված համաձայնագրերին և շարունակում է հավատարմորեն կատարել Ասոցացման համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները՝ երկրի համապատասխանությունը եվրոպական չափանիշներին ապահովելու համար», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։