Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում
Շարունակվում են 2025 թվականի անտառտնկման աշնանային աշխատանքները:
2025-ին իրականացվող անտառմշակույթների հիմնումը նախատեսված է ընդհանուր առմամբ 735 հա տարածքում, որից

պետական բյուջեի ֆինանսավորմամբ՝

  • առնվազն 170 հա տարածքում,
  •  ինչպես նաև բնական վերաճի օժանդակում հանքայնացման միջոցով և ցանք հարթակներում՝ 40 հա տարածքում։
 ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի շրջանակում՝ 558.8 հա տարածքում։
  • Էկոլոգիամետ մտածողության ձևավորումը և իրազեկվածության բարձրացումը հասարակության շրջանում բնապահպանական կարևոր միջոցառումների անբեկանելի մասն է։ ՊՈԱԿ-ի մասնագետները մասնակցել են Սյունիք DMO-ում կայացած՝ Ֆրանսիայի AFRAT կազմակերպության էկոլոգիական կրթության մասնագետների հետ հանդիպմանը՝ էկոկրթական ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են նաև Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի, Սյունիք DMO-ի, Վիննեթ Գորիս զարգացման հիմնադրամի ներկայացուցիչները, «Յագոդա մոյա» գլեմփինգի հիմնադիրը։ Հանդիպման ընթացքում ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից ներկայացվել են կազմակերպության էկոկրթական ծրագրի շրջանակում արծածվող թեմաները, հանդիպումներին կիրառվող մեթոդաբանությունն ու գործիքակազմը, լսարանի սեգմենտավորման, ներգրավման փորձը և իրազեկման արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները։ Կամավորների կողմից կմշակվի նոր բովանդակություն՝ հետագայում էկոկրթական թեմաների շրջանակը ընդլայնելու նպատակով։ Ծրագիրն իրականացվում է Ֆրանսիայի զարգացման գործակալության, ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ, Ֆրանսիայի AFRAT և Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն (CEPFA) կազմակերպությունների կողմից իրականացվող՝ «Հայաստանի արահետներ» ծրագրի շրջանակներում։
  • ՊՈԱԿ-ի մասնագետները, Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF-Armenia) մասնագետների հետ համատեղ, իրականացրել են կենդանական աշխարհի մշտադիտարկման աշխատանքներ՝ ՊՈԱԿ-ի «Զանգեզուր» մասնաճյուղի տարածքում, որի ընթացքում արձանագրվել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված Բեզոարյան այծեր։
  • ՊՈԱԿ-ի գիտության և զբոսաշրջության բաժնի կողմից իրականացվել է էկոլոգիական մտածողությունը խթանող՝ «Անտառը» թեմայով դաս-պարապմունք՝ Կապանի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատությունում, որի ընթացքում ներկայացվել են անտառի հսկաների՝ ծառերի դերը վայրի կենդանիների և մարդու կյանքում, լայնատերև և փշատերև ծառերի առանձնահատկությունները:
«Սևան» ազգային պարկի «Սևան» մասնաճյուղի «Ախթամար» տեղամասում շարունակվում են անտառավերականգնման աշխատանքները՝ 5 հեկտար տարածքում։ Ծրագրվում է տնկել շուրջ 12.000 տնկի՝ հացենի, թխկի, տանձենի, բարդի և ուռենի տեսակների։
Ընթացող անտառվերականգնման աշխատանքներին տեղում հետևել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։