ՄԱԳԱՏԷ-ի հետ «Կահիրեի համաձայնագիրը» պաշտոնապես դադարեցնում է գործողությունը. Իրանի ԱԳՆ

ՄԱԳԱՏԷ-ի հետ «Կահիրեի համաձայնագիրը» պաշտոնապես դադարեցնում է գործողությունը. Իրանի ԱԳՆ

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կոշտ հայտարարություն է տարածել՝ ի պատասխան Իրանի դեմ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի ընդունած բանաձևի, հաղորդում է իրանական IRNA  գործակալությունը։

Բանաձևը նախաձեռնել են երեք եվրոպական երկրներն ու Միացյալ Նահանգները, և, ինչպես ընդգծել է Արաղչին, ընդունվել է այս չորս պետությունների ճնշման տակ, չնայած այն հանգամանքին, որ 15 անդամ երկրններ դեմ և ձեռնպահ քվեարկել են։

Արաղչին հայտարարել է, որ երեք եվրոպական երկրներն ու Միացյալ Նահանգները «կասկածի տակ են դրել գործակալության հեղինակությունն ու անկախությունը և խաթարել են ԱԷՄԳ-ի և Իրանի միջև փոխգործակցության և համագործակցության գործընթացը», անտեսելով Իրանի համագործակցությունն ու բարի կամքը։

Արաղչին հայտարարել է, որ Իրանի և ԱԷՄԳ-ի միջև այսպես կոչված «Կահիրեի համաձայնագիրը», որը կարգավորում է երաշխիքների ոլորտը, պաշտոնապես դադարեցնում է գործողությունը։

Այդ որոշումն ընդունվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում եվրոպական եռյակի «snapback» մեխանիզմը (ՄԱԿ-ի նախկինում չեղարկված պատժամիջոցների վերականգնում) կիրառելու փորձից հետո, որը, Թեհրանի կարծիքով, խաթարեց վերոնշյալ համաձայնագրի շրջանակում հետագա համագործակցության բոլոր հիմքերը։