Ա․ Թորոսյանը հանդիպել է ունեցել ՄԱԿ֊ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի հետ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդիպում է ունեցել ՄԱԿ֊ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրիի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղություններին ու նախատեսվող աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության միջոցառումների, սոցիալական բնակապահովման ընթացքի, ինչպես նաև կանանց տնտեսական հզորացման ծրագրերի վերաբերյալ։
Մոնիկա Սանդրին ևս բարձր է գնահատել ԱՍՀ նախարարության և UNHCR-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը և այն զարգացնելու պատրաստակամություն է հայտնել։