Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով  նոյեմբերի 19-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այդ մասին տեղեկացնում են քաղաքապետարանից:

Մասնավորապես՝ Ազատության պողոտայում՝ Ազատություն պողոտա – Բաբայան փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ նախկին «միայն աջ», «ուղիղ և աջ», «ուղիղ» և «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ», «ուղիղ», «ուղիղ» և «ուղիղ և ձախ» ուղղություններով: