Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարզի մի շարք բնակավայրերում ծանոթացել է ավարտված ու ընթացիկ աշխատանքներին

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը  մարզի մի շարք բնակավայրերում ծանոթացել է  ավարտված ու ընթացիկ աշխատանքներին
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նոյեմբերի 13-ին այցելել է Կապանի Գեղանուշ, Գոմարան և Աճանան գյուղեր, հանդիպել բնակիչներին, լսել նրանց բարձրաձայնած հարցերը, եղել բնակավայրերի կրթօջախներում, դիտարկել ավարտված ու ընթացիկ ծրագրերը։
  • Կառավարության 60% համաներդրմամբ՝ 181 մլն դրամով սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է Կապանից դեպի Գեղանուշ գյուղ տանող ճանապարհը։ Սուբվենցիոն ծրագրով ավարտվում է Գեղանուշի կենտրոնական փողոցների և Գոմարան գյուղ տանող ճանապարհի նորոգումը՝ 49,7 մլն դրամով՝ պետբյուջեի 55% մասնաբաժնով։ Լուծվել է գյուղի մի հատվածի խմելու ջրի խնդիրը, և վարչական շենքի վրա տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ՝ 5 կՎտ կուտակիչով արևային կայան՝ UNDP EU4Dialogue ծրագրի շրջանակում։
 
 
  • Պետական միջոցներով հիմնանորոգվում է Աճանանի միջնակարգ դպրոցի շենքը։ Մարզպետը ծանոթացել է շինաշխատանքների ընթացքին, ինչպես նաև ներկա պահին այլ տարածքում կրթական գործընթացի կազմակերպման պայմաններին՝ աշակերտների ու մանկավարժների համար։Դպրոցում 500 քմ ինտենսիվ հատապտղային այգի է հիմնվել ու տեղադրվել 10 կՎտ հզորությամբ արևային կայան՝ UN WFP-ի հետ համագործակցությամբ։                                                                                                            Սուբվենցիոն ծրագրով վերակառուցվել է Աճանան բնակավայրի ոռոգման համակարգը․ ծրագրի արժեքը՝ 158,32 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 70% կամ 110,82 մլն դրամ։
Ռոբերտ Ղուկասյանն Աճանանում այցելել է նաև խոշոր եղջերավոր անասունների ֆերմա, որը հիմնվել է պետական ու միջազգային աջակցման ծրագրերով։