Դուբայ քաղաքում 2026 թվականի հունվարի 26-30-ը կանցկացվի «𝐆𝐔𝐋𝐅𝐎𝐎𝐃-𝟐𝟎𝟐𝟔» ցուցահանդեսը

Դուբայ քաղաքում 2026 թվականի հունվարի 26-30-ը կանցկացվի «𝐆𝐔𝐋𝐅𝐎𝐎𝐃-𝟐𝟎𝟐𝟔» ցուցահանդեսը
Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում 2026 թվականի հունվարի 26-30-ը կանցկացվի «𝐆𝐔𝐋𝐅𝐎𝐎𝐃-𝟐𝟎𝟐𝟔» սննդի (հրուշակեղենը և շոկոլադը ներառված չեն) և ոչ ալկոհոլային խմիչքի, հյութերի տարածաշրջանում ամենամեծ 31-րդ ցուցահանդեսը։
Ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցությունը նախատեսված է միասնական ազգային տաղավարով։ Յուրաքանչյուր հաստատված ընկերության հետ կնքվելու է մասնակցության պայմանագիր։
 Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են մինչև 2025 թ․ նոյեմբերի 20-ը գրանցվել հետևյալ հղումով 
 Ցուցահանդեսի վերաբերյալ առավել մանրամասն կարող եք տեղեկանալ հետևյալ հղումով 
 Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011 597139 հեռախոսահամարով։