Շարունակվում են քիմիական նյութերի կանոնակարգման ոլորտում իրականացվող բարեփոխումները

Շարունակվում են քիմիական նյութերի կանոնակարգման ոլորտում իրականացվող բարեփոխումները
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ շարունակվում են քիմիական նյութերի կանոնակարգման ոլորտում իրականացվող բարեփոխումները
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը հանդիպել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանի և Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Կանաչ օրակարգ Հայաստանի համար» ծրագրի ներկայացուցիչներին։ Հանդիպման նպատակն էր քննարկել ծրագրի շրջանակում մեկնարկած «Քիմիական նյութերի մասին» օրենքի նախագծի մշակման ընթացքը, հիմնական ուղղությունները և սպասվող արդյունքները։
Քննարկման ընթացքում կողմերը անդրադարձել են օրենքի մշակման հիմնարար մոտեցումներին՝ շեշտելով այն կարևորությունը, որ Հայաստանը պետք է ունենա ժամանակակից, արդյունավետ և միջազգային չափորոշիչներին համապատասխանող իրավակարգավորում։
Հանդիպման ընթացքում առանձնացվել են ոլորտի առաջնահերթությունները, ներկայացվել հնարավոր ռիսկերը, ինչպես նաև քննարկվել օրենքի ընդունման և գործարկման սոցիալ-տնտեսական ու բնապահպանական ազդեցությունները։
Արա Մկրտչյանը ընդգծել է, որ նոր օրենքը պետք է կդառնա Հայաստանի քիմիական անվտանգության համակարգի հիմնական հենասյուներից մեկը․
«Մեր նպատակն է ստեղծել թափանցիկ, անվտանգ և վերահսկելի ոլորտ, որտեղ կանխատեսելի կանոնները կապահովեն ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ հանրային առողջության պաշտպանությունը»։
Նախորոշվել են առաջիկա քայլերը, համաձայնեցվել են աշխատանքային ժամանակացույցը և ընդգծել է, որ օրենքի նախագծի մշակման գործընթացում ապահովվելու է հասարակական ու մասնագիտական լայն քննարկում, որպեսզի փաստաթուղթը համապարփակ կերպով արտացոլի ոլորտի պահանջները և շահառուների կարիքները։
Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակելու է համագործակցել գործընկեր կազմակերպությունների և միջազգային գործընկեր