Ավելի քան 2,5 միլիարդ դրամի ներդրում՝ Վաղարշապատի Մ․ Խորենացու անվան դպրոցի շենքը հիմնանորոգելու համար
ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ-ի պատվիրատվությամբ վեր է խոյանում Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Մովսես Խորենացու անվան թիվ 10 միջնակարգ դպրոցի շենքը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից։
Դպրոցը ն նախատեսված է 432 աշակերտի համար։ Հիմքի աշխատանքներն ավարտված են, այժմ կառուցվում են երկրորդ մասնաշենքի առաջին հարկի պատերը։
Ըստ աղբյուրի՝ շենքը լինելու է երկհարկանի, հին դպրոցի շենքը մասնակի քանդվել է, մյուս հատվածը ևս քանդվելու է, տեղում կկառուցվի մարզադաշտ, տարածքը կբարեկարգվի։
Այս ծրագրում պետական ներդրումը կկազմի ավելի քան 2,5 միլիարդ դրամ։