Մեխակ Ապրեսյանն ընտրվել է Զբոսաշրջության Էթիկայի համաշխարհային կոմիտեի փոխանդամ
Սաուդյան Արաբիայի Թագավորության Ռիյադ քաղաքում անցկացվող ՄԱԿ Զբոսաշրջության Գլխավոր ասամբլեայի ընթացքում հայտարարվել է «Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանին Զբոսաշրջության Էթիկայի համաշխարհային կոմիտեի փոխանդամ ընտրելու մասին։
Էթիկայի համաշխարհային կոմիտեն Գլխավոր ասամբլեայի ենթակառույց մարմին է, որը պատասխանատու է Զբոսաշրջության համաշխարհային էթիկայի կանոնագրքի սկզբունքների մեկնաբանման, կիրառման և խթանման համար։
ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի գնահատմամբ՝ պարոն Ապրեսյանի նշանակումը բարձր գնահատանք է նրա երկարամյա աշխատանքի, Հայաստանի զբոսաշրջության զարգացմանն ուղղված նվիրումի և մասնագիտական սկզբունքայնության նկատմամբ անխախտ հավատարմության համար։
«Վստահ ենք, որ նրա փորձն ու մասնագիտական հեղինակությունը կարևոր ներդրում կունենան ինչպես Հայաստանի ներկայացվածության, այնպես էլ պատասխանատու, բարեվարք և կայուն զբոսաշրջության գլոբալ խթանման գործում։ Ջերմորեն շնորհավորում ենք պարոն Մեխակ Ապրեսյանին՝ Զբոսաշրջության Էթիկայի համաշխարհային կոմիտեի փոխանդամ ընտրվելու կապակցությամբ»,-ասված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։
Հ․Գ Տնտեսական լրագրողների ակումբը միանում է շնորհավորանքներին՝ վստահ լինելով, որ Մեխակ Ապրեսյանը նաև այս հարթակում բարձր մակարդակով կներկայացնի Հայաստանը և նրա զբոսաշրջային ներուժը։