Պարենային անվտանգություն. աշխարհը մարտահրավերները սրվում են

Պարենային անվտանգություն. աշխարհը  մարտահրավերները սրվում են

Աշխարհում պարենային անապահովությունը շարունակում է աճել՝  պատերազմների, կլիմայական փոփոխությունների և տնտեսական ճգնաժամերի պատճառով։ FAO-ի վերջին տվյալներով՝ շուրջ 673 միլիոն մարդ ներկայում ապրում է սովի կամ սննդային անբավարարության պայմաններում՝ ինչը կազմում է համաշխարհային բնակչության մոտ 9 տոկոսը։

Ամենախոցելի երկրները մնում են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Աֆղանստանը, Եմենը, Սուդանը և Հարավային Սուդանը, որտեղ հակամարտությունները, տեղահանումները և բերքի նվազման միտումները խորացնում են հումանիտար ճգնաժամը։ Այս երկրներում սննդամթերքի մատակարարումը հաճախ խափանվում է, իսկ գների աճը հասնում է պատմական բարձր մակարդակի։

Մյուս կողմից՝ Ֆինլանդիան, Նորվեգիան և Իռլանդիան համարվում են պարենային անվտանգության առաջատար երկրներ։ Նրանց հաջողության հիմքում՝ զարգացած գյուղատնտեսական տեխնոլոգիաներն են, կայուն մատակարարման շղթաները և պետական քաղաքականությունը՝ ուղղված պարենային կայունության ապահովմանը։

Մասնագետները զգուշացնում են՝ կլիմայական փոփոխությունները, ջրային պաշարների պակասը և գլոբալ մատակարարման խափանումները կարող են առաջիկա տարիներին ավելի սրել պարենային ճգնաժամը։

Տնտեսագետների գնահատմամբ՝ պարենային անվտանգության խնդիրները հաջորդ տասնամյակում կդառնան համաշխարհային տնտեսության կայունության հիմնական մարտահրավերներից մեկը։