Այս տարվա 9 ամիսներին Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալները նվազել են

Այս տարվա 9 ամիսներին  Հայաստանում  արդյունաբերական արտադրանքի ծավալները նվազել են

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 5.7 տոկոսով՝ կազմելով 2 տրլն 55 մլրդ 912.9 մլն դրամ: 

Սեպտեմբերին թողարկված արդյունաբերական արտադրանքը գնահատվում է 285 մլրդ 351.5 մլն դրամ, ինչը օգոստոսի ցուցանիշը գերազանցում է 5.1, իսկ նախորդ տարվա սեպտեմբերինը՝ 10.1 տոկոսով: 

2025 թվականի առաջին եռամսյակում թողարկված արտադրանքի ծավալն ընթացիկ գներով գնահատվել է 599 մլրդ 826.7 մլն, երկրորդում՝ 657 մլրդ 919.9 մլն, իսկ երրորդում՝ 798 մլրդ 166.3 մլն դրամ: 

Ըստ աղբյուրի՝ արտադրության նվազագույն ծավալը գրանցվել է փետրվարին (189 մլրդ 939.7 մլն դրամի), առավելագույնը՝ սեպտեմբերին (285 մլրդ 351.5 մլն):