ԵՄ-ն երկրորդ փուլով ընդլայնում է «Դիմակայություն և աճ» ծրագիրը Հայաստանում՝ 200 մլն եվրոյի ֆինանսավորմամբ

ԵՄ-ն երկրորդ փուլով ընդլայնում է «Դիմակայություն և աճ» ծրագիրը Հայաստանում՝ 200 մլն եվրոյի ֆինանսավորմամբ

Եվրամիությունը հայտարարել է, որ Հայաստանի համար կհատկացնի ավելի քան 200 միլիոն եվրո՝ «Դիմակայություն  և աճ» ծրագրի երկրորդ փուլի շրջանակում։

Նոր ֆինանսավորումը կուղղվի կապակցվածության, թվայնացման, տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև բիզնես միջավայրի բարելավմանը։

ԵՄ պաշտոնյաները շեշտել են, որ այս փուլով Հայաստանի նկատմամբ վստահությունն աճում է՝ պայմանավորված վերջին տարիներին իրականացված տնտեսական բարեփոխումներով։ Ընդհանուր առմամբ, ԵՄ ներդրումների ծավալը Հայաստանում կարող է հասնել 2.5 միլիարդ եվրոյի, ինչը տարածաշրջանի մասշտաբով ամենախոշոր ցուցանիշներից մեկն է։

Վերլուծաբանների խոսքով՝ ծրագիրը թույլ կտա Հայաստանին դառնալ տարածաշրջանային կապի կարևոր հանգույց և ստանալ նոր ֆինանսական ռեսուրսներ փոքր ու միջին ձեռնարկությունների, ինչպես նաև թվային նորարարությունների զարգացման համար։