Գեղարքունիքի մարզպետը հետևել է Մարտունի քաղաքի Երևանյան և Մյասնիկյան փողոցների հիմնանորոգման աշխատանքներին

Գեղարքունիքի մարզպետը հետևել է Մարտունի քաղաքի Երևանյան և Մյասնիկյան փողոցների հիմնանորոգման աշխատանքներին
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկել է Մարտունի քաղաքի Երևանյան և Մյասնիկյան փողոցների հիմնանորոգման ու արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները։
Ծրագրով նախատեսվում է 1.7 կմ երկարությամբ ճանապարհի ասֆալտբետոնյա երկշերտ ծածկի տեղադրում, ջրահեռացման նոր համակարգերի կառուցում, մայթերի սալարկում, մուտքերի և իջատեղերի ասֆալտապատում, գծանշում և ճանապարհային նշաններով կահավորում։ Կտեղադրվի 18,500 քմ երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ինչպես նաև 130 ժամանակակից լուսատու։
Ծրագրի ընդհանուր արժեքը 800 միլիոն 477 հազար ՀՀ դրամ է։
Մանրամասները՝ տեսանյութում