ԵՄ-ն քննարկում է «փորձաշրջան» նոր անդամների համար

ԵՄ-ն քննարկում է «փորձաշրջան» նոր անդամների համար

Եվրահանձնաժողովը առաջարկել է ԵՄ նոր անդամների՝ այդ թվում Ուկրաինայի և Մոլդովայի համար սահմանել «փորձաշրջանի» համակարգ՝ սահմանափակ անդամակցությամբ։ Ըստ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսի, նոր պետությունները կարող են միանալ միությանը մի քանի տարվա փորձաշրջանով, որի ընթացքում նրանց իրավունքները կարող են սահմանափակվել, իսկ պայմանների չկատարման դեպքում՝ անդամակցությունը կասեցվել։

Կոսը նշել է, որ Բրյուսելում մտավախություն կա՝ նոր անդամները կարող են դառնալ «Ռուսաստանի ազդեցության գործիք»։ ԵՄ-ն մշակում է կանոններ՝ խախտումների դեպքում պետությունների իրավունքները կասեցնելու համար։ Միաժամանակ նա հերքել է «երկաստիճան Եվրոպայի» ձևավորման վտանգը՝ ընդգծելով, որ նախաձեռնությունը նպատակ ունի ապահովել կայուն և վերահսկելի ընդլայնում։