Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրում շահագործման է հանձնվել հիմնանորոգված մանկապարտեզը

Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրում շահագործման է հանձնվել հիմնանորոգված մանկապարտեզը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի, Մեծամոր համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանի, Տանձուտ բնակավայրի վարչական ղեկավար Մխիթար Պետրոսյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ ներկա է գտնվել Տանձուտ գյուղի մանկապարտեզի բացման արարողությանը։
Մանկապարտեզը հիմնանորոգվել է համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրով՝ երկու փուլով՝ 70% Կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։ Առաջին փուլով տրամադրվել է 153 685 987, իսկ երկրորդով՝ 27 991 000 ՀՀ դրամ։
Ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգվել է մանկապարտեզը՝ 844.07քմ և բակային տարածքը՝ շուրջ 2000քմ մակերեսով։
100 երեխայի համար նախատեսված մանկապարտեզում առայժմ կգործի երկու խումբ։
Պաշտոնյաները շրջել են կրթօջախում, ծանոթացել փոքրիկների համար ստեղծված պայմաններին։
Մանրամասները տեսանյութում՝