Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել է դրամաշնորհային մրցույթներ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել է դրամաշնորհային մրցույթներ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել է դրամաշնորհային մրցույթներ, որոնց կարող են մասնակցել համապատասխան մասնագետներով համալրված, առնվազն մեկ տարվա մասնագիտական փորձ ունեցող, հավաստագրված կազմակերպությունները։
Մրցույթները՝ ստորև․
  • «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական ծառայություններ ցերեկային կենտրոնում» միջոցառման շրջանակում 2026 թ. նախատեսվում է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համայնքում և ընտանիքում ապրելու իրավունքը, տրամադրել սոցիալ-վերականգնողական ծառայություններ, նպաստել նրանց անկախ կյանքի հմտությունների զարգացմանը, ինչպես նաև կանխարգելել վերջիններիս մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ:
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ և դիմել հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/announcement/93
 Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 2025 թ․ նոյեմբերի 11-ը։
  •  «Տեսողության խնդիրներ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնում» միջոցառման շրջանակում 2026 թ․ նախատեսվում է ապահովել տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն կենցաղավարման, տեղաշարժման, տրանսպորտից օգտվելու իրավունքը, ինչպես նաև անկախ կյանք վարելու հմտությունների զարգացումը։ Ծրագրի շրջանակում կիրականացվի նաև սպիտակ ձեռնափայտով տեղաշարժվելու հմտությունների ուսուցանում և աջակցություն` սոցիալ-հոգեբանական բնույթի խոչընդոտների հաղթահարման նպատակով:
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ և դիմել հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/announcement/95
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 2025 թ․ նոյեմբերի 11-ը։
  • «Հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայություներ համայնքահենք փոքր խմբային տներում» միջոցառման շրջանակում 2026 թ․ նախատեսվում է շահառուներին ապահովել կացարանով, ինչպես նաև նպաստել նրանց սոցիալական ներառմանը՝ շուրջօրյա խնամքի ու սոցիալական վերականգնման ծառայությունների տրամադրման միջոցով։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ և դիմել հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/announcement/94
 Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 2025 թ․ նոյեմբերի 17-ը։
Մրցույթին մասնակցելու համար կազմակերպությունները պետք է նախապես գրանցվել www.armeps.am կայքում․ գրանցման ընթացակարգին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ www.minfin.am կայքի «Դրամաշնորհներ» բաժնում։