Ճանապարհաշինական աշխատանքներ Գեղարքունիքի մարզում

Ճանապարհաշինական աշխատանքներ Գեղարքունիքի մարզում
ՀՀ կառավարության կողմից իրականացվող համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի շուրջ 680 մետր երկարության Ա8 թաղամասի 10-րդ փողոցը։
Այժմ ընթանում են Ա8 թաղամասի մեկ այլ՝ 2-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքները, որին էլ կհաջորդի Ա3 թաղամասի 14-րդ փողոցի հիմնանորոգումը։
Վերոհիշյալ երեք փողոցների հիմնանորոգման ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 118 միլիոն 760 հազար ՀՀ դրամ, որը համամասնորեն հատկացվել է պետության և համայնքի բյուջեներից։
Շինարար - «ՎՄՎ ՔԱՄՓՆԻ» ՍՊԸ
Տեխ․ հսկող - «Քարազարթ» ՍՊԸ
Հեղ․ հսկող - «Արմ Դոր Ստրոյ» ՍՊԸ։