Կրիպտոշուկան վերականգնման փուլում է. Bitcoin-ը մնում է առաջնորդի դիրքում

Կրիպտոշուկան վերականգնման փուլում է. Bitcoin-ը մնում է առաջնորդի դիրքում

Համաշխարհային կրիպտոարժույթների շուկան հոկտեմբերի վերջին ցուցադրում է աստիճանական վերականգնում՝ անցած շաբաթների անկայունությունից հետո։ Ընդհանուր շուկայական կապիտալիզացիան հասել է մոտ 3.9 տրիլիոն դոլարի, ինչը շուրջ 2.3% աճ է նախորդ օրվա համեմատ։

Bitcoin-ի գինը, չնայած օրական որոշ տատանումներին, շարունակում է պահպանվել 113 000–116 000 դոլարի միջակայքում, մնում է շուկայի հիմնական հենասյունը։ Ներդրողները վերջին օրերին դրսևորում են ավելի հավասարակշռված վարքագիծ՝ սպասելով ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (FED) հնարավոր տոկոսադրույքների նվազեցման որոշումներին, որոնք կարող են նոր թափ հաղորդել թվային ակտիվներին։

Կրիպտոարժույթների շուկան շարունակում է ապացուցել իր դիմադրողականությունը՝ վերականգնվելով յուրաքանչյուր ճնշումից հետո։ Թեև ներդրողները դեռ գործում են զգուշավորությամբ, թվային ակտիվները կրկին վերածվում են համաշխարհային ֆինանսական համակարգի անբաժանելի մասի։

Տնտեսագետները համակարծիք են՝ 2026-ին կրիպտոտնտեսությունը կդառնա գլոբալ ներդրումային ռազմավարությունների հիմնական բաղադրիչներից մեկը։

Ethereum-ը, երկրորդ խոշորագույն կրիպտոարժույթը, այս շաբաթ կայունացել է մոտ 4 100 դոլարի սահմաններում՝ ցույց տալով չափավոր, բայց կայուն աճի միտում։