2025թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ խոշոր հարկատու բանկերի մուծած հարկերի ծավալն աճել է 29.92%-ով
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՊԵԿ-ից։ Խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված են Հայաստանում գործող առևտրային բանկերը, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկը։
2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով բանկային համակարգի առաջատար հարկատուն է Արդշինբանկը։ Բանկի կողմից մուծված հարկերի ծավալը կազմել է 31.89 մլրդ դրամ՝ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճելով 23.77 մլրդ դրամով կամ 292.39%-ով։ Բանկն ընդհանուր ցուցակի 5-րդ հորիզոնականում է։
Ամերիաբանկն երկրորդն է՝ 24.99 մլրդ դրամ հարկով։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 4.55 մլրդ դրամով կամ 22.28%-ով։ Բանկն ընդհանուր ցուցակի 6-րդ հորիզոնականում է։
ԱԿԲԱ Բանկը երրորդ տեղում է՝ 11.25 մլրդ դրամ հարկային մուտքերով։ 2024թ․ համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 312.96 մլն դրամով կամ 2.86%-ով։ Բանկն ընդհանուր ցուցակի 19-րդ հորիզոնականում է։
Ինեկոբանկը չորրորդ տեղում է՝ 9.96 մլրդ դրամ վճարված հարկով։ Սա 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 452.8 մլն դրամով կամ 4.76%-ով։ Բանկը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 23-րդ հորիզոնականը։
Կոնվերս Բանկը հինգերորդ տեղում է՝ մուծած 6.45 մլրդ դրամ հարկով։ Սա 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 202.24 մլն դրամով կամ 3.04%-ով։ Բանկը գտնվում է ընդհանուր ցուցակի 38-րդ հորիզոնականում։
Յոթերորդ տեղում է Յունիբանկը՝ մուծած 6.04 մլրդ դրամ հարկ։ Սա նախորդ տարվա համեմատ նվազել է 687.2 մլրդ դրամով կամ 10.22%-ով։ Բանկը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 39-րդ հորիզոնականը։
Վեցերորդ տեղում է ԱյԴի Բանկը, որը մուծել է 6.015 մլրդ դրամ։ Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 672.18 մլն դրամով կամ 12.58%-ով։ Բանկը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 40-րդ հորիզոնականը։
Ութերորդ տեղում է Էվոկաբանկը, որը մուծել է 5.53 մլրդ դրամ։ 2024թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 862.71 մլն դրամով կամ 18.47%-ով։ Բանկն ընդհանուր ցուցակի 47-րդ հորիզոնականում է։
Իններորդ տեղում է Արարատբանկը։ 2025թ․ հունվար-սեպտեմբեր ամիսներին բանկը մուծել է 4.8 մլրդ դրամ հարկ։ 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է նվազում 196.23 մլն դրամ կամ 3.92%։ Բանկը գտնվում է ընդհանուր ցուցակի 53-րդ հորիզոնականում։
Հայէկոնոմբանկը եզրափակում է տասնյակը՝ մուծած 4.69 մլրդ դրամ հարկով։ Նախորդ տարվա համեմատ արձանագրվել է աճ՝ 485.91 մլն դրամով կամ 11.55%։ Բանկը գտնվում է ընդհանուր ցուցակի 55-րդ հորիզոնականում։
11-րդ տեղը զբաղեցնող ՎՏԲ-Հայաստան Բանկը 2025թ․ հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է 4.4 մլրդ դրամ հարկ։ Աճը կազմել է 22.62 մլն դրամ կամ 0.52%։ Բանկը գտնվում է ընդհանուր ցուցակի 58-րդ հորիզոնականում։
Արմսվիսբանկը 12-րդ հորիզոնականում է՝ վճարած 3.76 մլրդ դրամ հարկով։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 1.49 մլրդ դրամով կամ 65.81%-ով։ Բանկն ընդհանուր ցուցակի 72-րդ հորիզոնականում է։
13-րդ տեղում է ԱՄԻՕ Բանկը (ՓԲԸ)՝ մուծած 3.74 մլրդ դրամ հարկով։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 333.88 մլն դրամով կամ 9.79%-ով։ Բանկը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 73-րդ հորիզոնականը։
14-րդ հորիզոնականում գտնվող Ֆասթ Բանկը 2025թ․ հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է 3.64 մլրդ դրամ հարկ։ Նվազումը կազմել է 212.74 մլն դրամ կամ 6.21%։ Ընկերությունը գտնվում է ընդհանուր ցուցակի 76-րդ հորիզոնականում։
15-րդ հորիզոնականում է Արդշինինվեստբանկը (նախկինում ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ Բանկ Հայաստան), որը 2025թ․ հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է 2.43 մլրդ դրամ հարկ։ 2024թ. նույն ժամանակահատվածում մուծել էր 4.36 մլրդ դրամ։ Գրանցվել է անկում՝ 1.93 մլրդ դրամով կամ 44.30%։ Բանկը գտնվում է ընդհանուր ցուցակի 108-րդ հորիզոնականում։
Մելլաթ Բանկը (16-րդ տեղ) 2025թ․ հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է 1.62 մլրդ դրամ հարկ։ Աճը կազմել է 247.5 մլն դրամ կամ 18.03%։ Բանկը գտնվում է ընդհանուր ցուցակի 165-րդ հորիզոնականում։
Արցախբանկը (17-րդ տեղ) 2025թ․ հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է 1.47 մլրդ դրամ հարկ։ Աճը կազմել է 260.46 մլն դրամ կամ 21.56%։ Բանկը գտնվում է ընդհանուր ցուցակի 186-րդ հորիզոնականում։
18-րդ հորիզոնականում Բիբլոս Բանկ Արմենիան է, որը 2025թ․ հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է 934.97 մլն դրամ հարկ։ Աճը կազմել է 112.69մլն դրամ կամ 13.71%։ Ընկերությունը գտնվում է ընդհանուր ցուցակի 288-րդ հորիզոնականում։
2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին առևտրային բանկերի կողմից վճարված հարկերը կազմել են 133.62 մլրդ դրամ։ 2024թ. համադրելի ցուցանիշների համեմատ արձանագրվել է աճ 29.92%-ով կամ 30.77 մլրդ դրամով։
Ամբողջությամբ՝ b24.am