Դեռ չե՞ք լրացրել հայտարարագիրը՝ այցելեք «Տնտեսաիրավական Խորհրդատվություն» խորագրով էքսպո-միջոցառմանը
Դեռ չե՞ք հայտարարագրել ձեր եկամուտները։ Ունե՞ք իրավական, ֆինանսական կամ հարկային հաշվառման գործընթացին առնչվող հարցեր։
Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում (ԱԱՊՀ) սիրով հրավիրում է մասնակցելու «Տնտեսաիրավական Խորհրդատվություն» խորագրով էքսպո-միջոցառմանը, որը հնարավորություն կընձեռի հանդիպելու առաջատար խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերությունների և ստանալու ձեզ հուզող հարցերի պատասխաններն անմիջապես փորձագետներից։
Առաջին անգամ իրականացվող այս նախաձեռնությունը, հնարավորություն կընձեռի ստանալ 10-15 րոպե տևողությամբ անհատական խորհրդատվություն ԱԱՊՀ անդամ հանդիսացող ընկերությունների ներկայացուցիչների կողմից։
Միջոցառումը կանցկացվի 2025 թ. հոկտեմբերի 28-ին , ժամը 10:00 – 14:0-ն «Արմենիա Մարիոթ» Հյուրանոցի (Ամիրյան 1) Էրատո դահլիճում։
Մասնակցությունն անվճար է :
Գրանցվելու համար անցեք հետևյալ հղումով՝ https://forms.gle/CBVquwgMdUpR3RG96