ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Շողակաթ»-ը պետական ֆինանսավորումից զրկելու օրինագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Շողակաթ»-ը պետական ֆինանսավորումից զրկելու օրինագիծը

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Շողակաթ» հեռուստաընկերությունը հանրային հեռարձակողներից դուրս թողնելու նախագիծը:

Նախագծին կողմ քվեարկեց 63 պատգամավոր, դեմ՝ 31-ը:

Գործող օրենքով՝ պետական միջոցների հաշվին հեռարձակվում են Հանրային հեռուստաընկերությունը, լրատվական ալիքն ու «Շողակաթը»: Իշխանական պատգամավորները, որ այս նախագծի հեղինակներն են, հիմնավորում են, թե երեքի դեպքում միջոցները արդյունավետ չեն ծախսվում, դիտումները ցածր են, որակը՝ նույնպես: Օրենքը փոխելու ու միջոցները արդյունավետ ծախսելու դեպքում նրանք դրական ակնկալիքներ ունեն:

Ընդդիմությունը, լրագրողական կազմակերպություններն այստեղ քաղաքական հնչերանգ են տեսնում:

Նշենք, որ «Շողակաթ» Հ/Ը-ն, որը ստեղծվել է Մայր Աթոռի կողմից, հոգևոր-մշակութային հանրային հեռուստաալիքով եթեր է հեռարձակվում 2011թ հունվարից:  Բյուջեի մի մասը Մայր Աթոռն է հատկացնում: