Կոտայքի մարզում հիմնանորոգվում է հանրապետական նշանակության կարևոր ճանապարհահատված

Կոտայքի մարզում  հիմնանորոգվում է հանրապետական նշանակության կարևոր  ճանապարհահատված

ՀՀ պետական բյուջեի միջոցներով' «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատվիրակությամբ հիմնանորոգվում է հանրապետական նշանակության կարևոր  ճանապարհահատվածի՝ Հ-1, Վ. Պտղնու տրանսպորտային հանգույց-Ջրաբեր-Հրազդան-Հրազդանի քրեակատարողական հիմնարկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի մոտ 5 կմ հատվածը (Աբովյանի մուտք)։

Ճանապարհը սկիզբ է առնում Վերին Պտղնի-Աբովյան-Բալահովիտ հատվածից:  Ծրագրի շրջանակում տեղադրվում են նոր ջրահեռացման համակարգեր, ամբողջությամբ փոխվում են ջրահեռացման խողովակները, հիմնանորոգվում են նաև մայթերը: 

Պայմանագրի արժեքը 2 մլրդ. 76 մլն. դրամ է: