ԿԲ անունից ուղարկվում են ֆիշինգային էլեկտրոնային նամակներ․ զգուշացում

ԿԲ անունից ուղարկվում են ֆիշինգային էլեկտրոնային նամակներ․ զգուշացում
Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ ԿԲ անունից ուղարկվում են ֆիշինգային էլեկտրոնային նամակներ, մի շարք կեղծ, այդ թվում՝ [email protected] էլեկտրոնային փոստից: Նամակներին կցված են ֆայլեր:
«Տեղեկացնում ենք, որ նշված նամակները վիրուսային են և կեղծ: Հորդորում ենք՝ չբացել կցված ֆայլերը, չսեղմել նամակի մեջ տեղադրված հղումներին, անմիջապես ջնջել նման նամակները:
Կենտրոնական բանկը որևէ առնչություն չունի տվյալ նամակների հետ և երբևէ չի տարածում տեղեկատվություն կամ փաստաթղթեր նման եղանակով և նման էլեկտրոնային հասցեներից:
Խնդրում ենք ցուցաբերել զգոնություն և հետևել կիբերանվտանգության հիմնական կանոններին»,-նշված է ԿԲ հաղորդագրության մեջ։