NVIDIA-ի փոխնախագահը ներկայացրեց ՀՀ–ում 500 մլն դոլար արժողությամբ AI կենտրոնի կառուցման առավելությունները
500 մլն դոլար արժողությամբ AI կենտրոնի կառուցումը կուժեղացնի Հայաստանի անվտանգությունը։ Այս մասին հայտարարեց NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը DigiTec-2025 հոբելյանական համաժողովի շրջանակում «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։
«Իհարկե։ Եթե մենք ավելի արդյունավետ և օգտակար դառնանք այլ երկրների համար, ապա նրանք ավելի շատ պատճառներ կունենան, որպեսզի Հայաստանը գոյություն ունենա և բարգավաճի։ Հայաստանի խնդիրը միշտ էլ այն է եղել, որ մենք օգնություն ենք խնդրում, բայց հաճախ չենք կարողանում արժեք ներկայացնել նրանց համար, ում դիմում ենք։ Մեզ օգնում են կարեկցանքից դրդված, համակրանք տածելով մեր մշակույթի, լեզվի և պատմության նկատմամբ։ Բայց դա այդպես չի աշխատում», – ասաց Լեբարեդյանը։
Նրա խոսքով, խաղաղություն և անվտանգություն ապահովելու լավագույն միջոցը տնտեսական կապեր ունենալն ու ուրիշների համար նշանակալի լինելն է։ Եվ դա պետք է արվի ոչ միայն խոշոր տերությունների, այլև մեր բոլոր հարևանների հետ։ Կայուն խաղաղությանը հասնելու միակ ճանապարհն է անել այնպես, որ նույնիսկ մեր հարևանները շահագրգռված լինեն մեր երկրի կայունությամբ։
Նա նաև տեղեկացրեց, որ տեղադրված հազարավոր NVIDIA Blackwell GPU-ները կարող են կիրառվել AI-ի ցանկացած խնդիրների համար։
«Այժմ հսկայական պահանջարկ կա հաշվողական հզորությունների նկատմամբ արհեստական բանականության բոլոր համակարգերի համար, որոնք օգտագործում են մարդիկ և ընկերությունները՝ OpenAI–ն, Google–ը, Anthropic–ը, xAI-ը, Grok–ը և այլք։ OpenAI-ն մեծ գործարքներ է կնքում ամբողջ աշխարհում՝ հաշվողական ռեսուրսների նկատմամբ հասանելիություն ապահովելու համար։ Եվ մենք կկարողանանք այդ հզորությունները վաճառել ցանկացած մեկին, ով դրանք կցանկանա՝ անկախ նրանից, թե որտեղ է գտնվում», – ասաց Լեբարեդյանը։
500 միլիոն դոլար արժողությամբ տվյալների կենտրոնի նախագծի մասին
Մանրամասները՝ arka.am-ում