ԱՄՀ-ն բարձրացրել է գլոբալ տնտեսական աճի կանխատեսումը՝ շեշտելով ռիսկերն ու անհավասար վերականգնումը

ԱՄՀ-ն բարձրացրել է գլոբալ տնտեսական աճի կանխատեսումը՝ շեշտելով ռիսկերն ու անհավասար վերականգնումը

Առևտրի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հրապարակել է իր հերթական World Economic Outlook 2025 զեկույցը՝ վերանայելով գլոբալ տնտեսական աճի կանխատեսումը։ Ըստ զեկույցի՝ այս տարվա համաշխարհային տնտեսության աճը կարող է կազմել 3.2%, ինչը մի փոքր ավելի բարձր է, քան ապրիլին ներկայացված 3.0%-ը։

ԱՄՀ-ի վերլուծաբանները նշում են, որ տնտեսությունների դիմադրողականությունը բարելավվել է՝ շնորհիվ արհեստական բանականության ներդրումների աճի, ինչպես նաև ԱՄՆ–Չինաստան առևտրային լարվածության ժամանակավոր մեղմացմանը։

Միաժամանակ, հիմնադրամը զգուշացնում է, որ ռիսկերը մնում են ակտուալ․ բարձր տոկոսադրույքները, գների անկայունությունը և աշխարհաքաղաքական լարվածությունները շարունակում են ճնշել զարգացող երկրների տնտեսությունները։

«Համաշխարհային տնտեսությունը շարժվում է կայուն աճի ուղղությամբ, սակայն դեռևս անորոշ է, թե որքանով են այդ գործընթացները ներառական և կայուն», — ասվում է ԱՄՀ-ի հաղորդագրությունում։

Փորձագետների գնահատմամբ՝ տնտեսական հավասարակշռության պահպանման համար անհրաժեշտ է ֆինանսական քաղաքականության ճկունություն և ներդրումային միջավայրի կայունացում՝ հատկապես փոքր ու բաց տնտեսություններում, ինչպիսին է Հայաստանը։