Շուտով Հ. Կոջոյանի անվան նորակառույց կրթահամալիրը կբացի իր դռները

Շուտով Հ. Կոջոյանի անվան նորակառույց կրթահամալիրը կբացի իր դռները
Եվս մի քանի ամիս ու ՀՀ պետբյուջեի, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ-ի պատվիրատվությամբ կառուցված Հ. Կոջոյանի անվան նորակառույց կրթահամալիրը կբացի իր դռները։ Այս մասին հայտնում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից։ 
Այստեղ, պահպանելով կրթահամալիրի նախկին պատմամշակութային տեսքը, վերակառուցվել է երեք մասնաշենք, կառուցվել է ևս մեկ նոր մասնաշենք։ Աշխատանքները գրեթե 70 տոկոսով ավարտված են։
562329277_1124760126479484_8747179994846300282_n.jpg (66 KB)
Շինաշխատանքների ընթաքին այսօր հետևել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը։
Այցի ընթացքում շինարարի հետ քննարկվել են ընթացիկ աշխատանքների տեմպերը, որոշ շինաշխատանքների հետ կապված հարցերին տեղում տրվել են լուծումներ։
Կրթահամալիրը նախատեսված է 600 աշակերտի համար, իսկ ներդրումը կազմում է ավելի քան 1 միլիարդ 100 միլիոն դրամ։