Սեպտեմբերին Հայաստան այցելել է 229 հազար 124 զբոսաշրջիկ

Սեպտեմբերին Հայաստան այցելել է 229 հազար 124 զբոսաշրջիկ

Հայաստան 2025 թվականի սեպտեմբերին այցելել է 229 հազար 124 զբոսաշրջիկ։

ՀՀ զբոսաշրջության կոմիտեից տեղեկացնում են, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 236 հազար 561։

2025 թ․ հունվար-սեպտեմբերին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (12%) և Իրանից (8%):

Զբոսաշրջության կոմիտեն տվյալներ է ներկայացրել նաև զբոսաշրջիկների տարիքային խմբերի մասին։ Ըստ այդմ`այս տարվա սեպտեմբերին Հայաստան ավելի շատ այցել են 35–44 տարիքային խմբի մարդիկ։

Ի դեպ, 2025 թ. հունվար–սեպտեմբերին Հայաստան է այցելել 1 734 247 զբոսաշրջիկ, ինչը 13 002–ով շատ է նախորդ տարվա ցուցանիշից (2024 թվականի 9 ամսվա տվյալներով` Հայաստան էր այցելել 1 721 245 զբոսաշրջիկ):