Մարզային հրատապ խնդիրներն են եղել Գեղարքունիքի մարզպետի այսօրվա աշխատանքային խորհրդակցության օրակարգում

Մարզային հրատապ խնդիրներն են եղել Գեղարքունիքի մարզպետի այսօրվա աշխատանքային խորհրդակցության օրակարգում
Հոկտեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր՝ ներառյալ՝
  • տեղական բյուջեների եկամուտների հավաքագրման և ապառքների գանձման ընթացքը,
  • պետական հիմնարկների աշխատակիցների՝ համայնքներին ունեցած հարկային պարտավորությունների մարումը,
  • սուբվենցիոն և պետական ծրագրերով իրականացվող շինաշխատանքները,
  • աղբահանության կազմակերպումը և Գավառագետի հունի մաքրման հարցերը։
 Քննարկվեցին նաև՝
  •  Ճամբարակում գազի պայթյունից վնասված շենքի քանդման և նոր շինության նախագծի ձեռքբերումն ու հողահատկացումը,
  •  Խաչաղբյուրի կամրջի վերակառուցումը և մի շարք ճանապարհների հիմնանորոգումը։
Մարզպետի հանձնարարությամբ՝ հաջորդ՝ 2025 թ․ հոկտեմբերի 17-ին կայանալիք մարզխորհրդի նիստի ընթացքում  պետք է ներկայացվի առաջնահերթ լուծում պահանջող հարցերի ցանկ։