ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 30-ամյակը Տավուշի մարզում

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 30-ամյակը Տավուշի մարզում
Դիլիջանում նշվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) գործունեության 30-ամյակը Հայաստանում։ Միջոցառումը նվիրված էր հումանիտար ականազերծմանն ու համայնքների անվտանգության ամրապնդմանը։
Մասնակիցներին ողջունել են Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին և ՀԱՓԿ տնօրեն Վաղինակ Սարգսյանը։
557983068_1113485187631442_929857390705139343_n.jpg (1016 KB)
Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԶԾ-ի և Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի (ՀԱՓԿ) համատեղ նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով ընդգծել երկարամյա ձեռքբերումները և վերահաստատել ավելի անվտանգ ու դիմակայուն համայնքներ կառուցելու հանձնառությունը։
559390645_1113485184298109_3686507053376526289_n.jpg (1.12 MB)