Ասֆալտապատվում է Բերդկունքի՝ Կենտրոնական փողոցի մի հատվածը
Գեղարքունիքի մարզում ավարտական փուլում է Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրի՝ դեպի մանկապարտեզ տանող Կենտրոնական փողոցի մի հատվածի հիմնանորոգումը։ Այժմ ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ։
750 գծամետր երկարությամբ և 5100 քմ մակերեսով փողոցում կառուցվել են մայթեր և արտաքին ջրահեռացման համակարգ։ Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 77.5 միլիոն դրամ է։ Հատկացումը կատարվում է պետական բյուջեից։
Իսկ 2026 թ. գարնանը կգործարկվի կգործարկվի Գավառի շատրվանը՝ դառնալով քաղաքի նորագույն այցեքարտերից մեկը և կխթանի համայնքի մշակութային ու զբոսաշրջային ակտիվությունը։