«Էրեբունի-Երևան 2807»․ սիրահարվելու քաղաք

«Էրեբունի-Երևան 2807»․ սիրահարվելու քաղաք
Նշվում է «Էրեբունի-Երևան 2807»-ը 
Գինու փառատոն
Հոկտեմբերի 12-ին՝ մայրաքաղաքի 2807-ամյակի առթիվ, երևանցիների կողմից սիրված և արդեն ավանդական դարձած գինու փառատոնը կվերադառնա Հյուսիսային պողոտա՝ ժամը 12:00-23:00։
Մասնակիցները հնարավորություն կունենան համտեսելու հայկական գինու և խոհանոցի համն ու հոտը։

Ջազային համերգ
Հոկտեմբերի 12-ին՝ «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության ծրագրով Գաֆէսճեան քանդակների պարտեզում («Կասկադ» համալիր)՝ ժամը 12:00-21:00-ն կկայանա ջազային համերգ։

Ուրախ ավտոբուս
Հոկտեմբերի 12-ին սիրահարվելու քաղաք Երևանի փողոցներով կշարժվի ուրախ ու երաժշտությամբ լցված ավտոբուսը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Դիջեյների ելույթները, պարերը և բարձր տրամադրությունը կփոխանցվեն ուղևորներին և բոլոր անցորդներին՝ ստեղծելով իսկական շարժվող տոնակատարություն։

Երթուղին․
Սկիզբը՝ Մատենադարան, ժ. 17:00
Երկրորդ կանգառ՝ Կասկադ, ժ. 19:00
Ավարտ՝ ժ. 21:00, Հանրապետության հրապարակի հարակից փողոցում: