Արագածոտնի մարզպետի մոտ քննարկվել են սուբվենցիոն ծրագրերով մարզում իրականացվող աշխատանքները

Արագածոտնի մարզպետի մոտ քննարկվել են սուբվենցիոն ծրագրերով  մարզում իրականացվող աշխատանքները
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը  տեղակալների հետ աշխատանքային խորհրդակցությաւն ընթացքում քննարկել է պետական և սուբվենցիոն ծրագրերով մարզում իրականացվող աշխատանքները։ Հատուկ անդրադարձ է  կատարվել դպրոցների և մանկապարտեզների կառուցման, վերակառուցման ու վերանորոգման ծրագրերի ընթացքին։
Մարզպետի տեղակալներ Արմեն Գրիգորյանն ու Միլադա Հովհաննիսյանը, ըստ իրենց համակարգման ոլորտների՝ զեկուցել են ծրագրերի ընթացիկ կատարողականների մասին։
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանին են ներկայացվել նաև դեպի նոր կառուցվող դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման գործընթացում նախատեսվող և ընթացքի մեջ գտնվող շինաշխատանքները։
Վերլուծվել են միջպետական, հանրապետական, տեղական և համայնքային ճանապարհներին կատարվող աշխատանքները,  և ներկայացվել հրատապ վերակառուցման ենթակա ճանապարհահատվածները։
Ոլորտային պատասխանատուները մարզպետից ստացել են համապատասխան հանձնարարականներ։