«Զվարթնոցը» նոր տերմինալ կունենա․ 10 տարում կներդրվի $500 մլն
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը նախատեսում է առաջիկա 10 տարում կրկնապատկել օդանավակայանի մակերեսը՝ $500 միլիոն ներդրմամբ. «Armenia International Airports» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարսելո Վենդեն այդ մասին ասել է Forbes-ին տված հարցազրույցում։
«Մեր թիմը քրտնաջան աշխատել է հարմարվելու համար՝ արդիականացրել է սարքավորումները, ընդլայնել է վերապատրաստումները և նոր աշխատակիցներ է ընդունել, որպեսզի պահպանվի սպասարկման բարձր մակարդակը, բայց ներկայիս կարողությունները գտնվում են լուրջ ճնշման տակ։ Սկզբնական տերմինալը նախատեսված էր ընդամենը 3–4 միլիոն ուղևորի համար, ուստի ընդլայնումը կենսական է՝ ապահովելու համար յուրաքանչյուր ուղևորի անվտանգ, հարմարավետ և արդյունավետ անցումն Հայաստանի գլխավոր օդային դարպասով։ Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի մասին յուրաքանչյուր այցելուի առաջին տպավորությունը լինի դրական և ջերմ ընդունելության»,–ասել է նա Forbes-ին։
Նստեցման ելքերի թիվը 6-ից կհասնի 16-ի։ Ժամանման սրահները, ներգաղթային գոտիները և մաքսային գոտիները կկրկնապատկվեն։ Մենք կավելացնենք ժամանակակից սրահներ, կընդլայնենք կայանատեղիները և կբարելավենք տրանսպորտային հաղորդակցությունը ուղևորների համար։ Մենք նաև պատրաստվում ենք ավտոմատացված թվային անձնագրային ելքերի և կենսաչափական անձնագրային նոր համակարգի ներդրմանը, որը կհեշտացնի Հայաստանի քաղաքացիների ճանապարհորդությունը, մասնավորապես Եվրոպա։ Մեր նպատակն է ապահովել Հայաստանի դիրքը որպես մրցունակ կենտրոն տարածաշրջանում»,- ասել է Վենդեն։
Աղբյուրը՝ 168.am