Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ը և Բրազիլիան հույս ունեն ամրապնդել առևտրային կապերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Բրազիլիան ակնկալում են ամրապնդել առևտրային կապերը։
Թրամփը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Բրազիլիայի առաջնորդ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի հետ հոկտեմբերի 6-ին կայացած զրույցը որակել է «հրաշալի»՝ իր զրուցակցին անվանելով «լավ մարդ»։
«Մենք կսկսենք բիզնեսով զբաղվել», – հավելել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը դրական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք նա նախատեսում է այցելել Բրազիլիա՝ բացատրելով, որ դա կարող է տեղի ունենալ «մի պահի»։
«Լուլա դա Սիլվան նույնպես կգա այստեղ», – ընդգծել է Թրամփը։
Ավելի վաղ Truth Social սոցիալական ցանցում նա նշել էր, որ հեռախոսով քննարկել է երկկողմ առևտրային հարցեր Բրազիլիայի առաջնորդի հետ և մտադիր է շուտով հանդիպել նրա հետ։