Տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական նիստը

Տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական նիստը
Տեղի է ունեցել  հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական նիստը։ Այս մասին տեղեկանում ենք Արագածոտնի մարզպետի աշխատակազմից։ 
Օրակարգում ներառված էր մեկ հիմնական հարց՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխող մեքենաների համար հասարակական, արտադրական նշանակության շենք-շինությունների կայանատեղիներում տեղահատկացման աշխատանքների ընթացքի մասին»։
Նիստը վարել է Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը։ Ողջունելով ներկաներին՝ նա ընգծել է, որ շատ կարևոր է հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված պայմանների ապահովումը, և հանձնաժողովի աշխատանքն ամեն կերպ պետք է նպաստի դրան։
Հանձնաժողովի անդամներն ու համայնքների համապատասխան մասնագետները հանդես են եկել օրակարգային հարցին առնչվող համապատասխան զեկուցումներով։