SIGMA ծրագրով շարունակվում է տնտեսությունների հիմնման ենթածրագրային հայտերի ընդունումը
ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմ-ի տարածած հայտարարության համաձայն՝ մրգի, հատապտղի և բանջարեղենի մթերման և չորացման տնտեսությունների հիմնման ենթածրագրային հայտերի ընդունումը շարունակվում է։
- Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով այս հղումով՝ https://shorturl.at/0ridc
- Ենթածրագրային առաջարկները ներկայացնել ծրագրի համապատասխան մարզային համակարգողին՝ ներբեռնելով և լրացնելով այս ձևաչափը՝ https://shorturl.at/XxWgh
Հայտարարությունում նշվում է նաև, որ SIGMA ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից: