Գնունու շուկային հարակից մայթից ապամոնտաժվել է 30 կրպակ ու տաղավար

Գնունու շուկային հարակից մայթից ապամոնտաժվել է 30 կրպակ ու տաղավար

Գնունու շուկային հարակից մայթը վերադարձվեց երևանցիներին: Այս մասին զեկուցվել է այսօր՝ հոկտեմբերի 6–ին,  տեղի ունեցած Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ:

Նախորդ շաբաթ ապամոնտաժվեց համայնքին պատկանող հողի վրա տեղադրված և կամ կառուցված շուրջ 30 կրպակ ու տաղավար: Տարածքը կբարեկարգվի և կդառնա անվտանգ ու հարմարավետ հետիոտնի անցուդարձի համար։