Հանքարդյունաբերությունը լրագրողների աչքերով․ հայտնի են լավագույնները

Հանքարդյունաբերությունը  լրագրողների աչքերով․ հայտնի են լավագույնները

«Հանքարդյունաբերություն Հայաստան 2025» միջազգային  ֆորումի շրջանակում ամփոփվեց «Հանքարդյունաբերություն 2025» լրագրողական մրցույթը։ 

Հանքարդյունաբերության ոլորտի լուսաբանումը հայկական մեդիադաշտում ոլորտի փորձագետ Շուշանիկ Քերոբյանը ejc.am-ի հետ զրույցում բավարար չի գնահատում։ Նրա խոսքով՝ հիմնական լուսաբանումները մասնագետների կողմից տրված պարզաբանումներն են, իսկ հանքարդյունաբերության հետ կապված խնդիրները հիմնականում ներկայացվում են հասարակական կազմակերպությունների կողմից բարձրացված հարցերի միջոցով, որոնք, փորձագետի կարծիքով, միշտ չէ, որ հիմնավոր են։

Փորձագետն ընդգծում է, որ մարդկանց մտածելակերպը փոխելու համար անհրաժեշտ է մեծ ջանք գործադրել՝ ինչպես մասնավոր, այնպես էլ պետական կառույցների կողմից։ Նրա դիտարկմամբ՝ այստեղ կարևոր է, թե ինչպես է ոլորտը լուսաբանվում մեդիայում, և արդյո՞ք ընդհանրապես լուսաբանվում է։

Ահա արդեն երրորդ տարին է, ինչ Տնտեսական լրագրողների ակումբը  և ՀՀ հանքագործների և մետալուրգների միությունը համատեղ կազմակերպում են մրցանակաբաշխություն՝ խրախուսելով ոլորտի պրոֆեսիոնալ լուսաբանումը։ Միության փոխնախագահ Սուսաննա Մարտիրոսյանը կարևորում է ոլորտի ճիշտ և մասնագիտական լուսաբանումը։ Ակումբի նախագահ Աննա Բաղդասարյանը նշում է, որ առանձնացրել են 120 նյութ՝ հրապարակված ավելի քան 50 ԶԼՄ-ներում։ Դրանցից կարճ ցանկում ընտրվել է 18-ը։

Վեց հոգուց բաղկացած մրցութային հանձնաժողովի անդամները ոլորտի մասնագետներ են՝ խմբագիրներ, տնտեսագետներ։ Նրանք իրականացրել են բարդ և մանրակրկիտ աշխատանք՝ ընտրելով հինգ լավագույն նյութերը։

«Լավագույն վերլուծական հոդված» անվանակարգում հաղթող է ճանաչվել Գևորգ Ավչյանը՝  «Անկախ» կայք։  «Հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներ ներգրավելու համար Հայաստանը միջազգային «լեզվով» չի խոսում»։

«Լավագույն հեռուստառեպորտաժ»-ի հեղինակն է Նաիրի Մուրադյանը՝ «Արմենիա» հեռուստաընկերություն։
 «Վերականգնվող էներգիան և կանաչ տեխնոլոգիաների ներդրումները ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում»

«Լավագույն հետաքննություն» անվանակարգում մրցանակի է արժանացել Գայանե Խաչատրյանը՝ «factor.am»։ «Ո՞ւր է գնում Հայաստանի ոսկին․ վերահսկողության բացեր՝ Հայաստանի հանքերում»։ 

«Լավագույն տպագիր նյութ»-ի հաղթողն է Լիանա Գյոզալյանը՝ «Գոլոս Արմենիա»։
"От зловония — к рекультивированным пастбищам"

Խրախուսական մրցանակակիր է Հայկա Ալոյանը՝  «hraparak.am»։
«2 գլխանի երեխաներ, 3 ոտանի հորթեր. Ի՞նչ միֆեր են տարածված»

Հանքարդյունաբերության ոլորտի փորձագետ Շուշանիկ Քերոբյանն ընդգծում է, որ կցանկանար՝ հայկական լրատվամիջոցներում ոլորտի լուսաբանումը սկսվեր հենց արտադրական գործընթացի նկարագրությունից, որտեղ անդրադարձ կլիներ նաև թերություններին ու բացերին։ «Ոլորտի ընկերություններին օբյեկտիվ քննադատական գնահատականները միայն կօգնեն»,– եզրափակում է փորձագետը։

DreamShots_Ph1_MF660.jpg (110 KB)

DreamShots_Ph1_MF668.jpg (119 KB)

DreamShots_Ph1_MF675.jpg (121 KB)

Սուսաննա.jpg (112 KB)

Աննա և »սուսաննա).jpg (117 KB)

DreamShots_Ph1_MF686.jpg (104 KB)Ընդհանուր.jpg (298 KB)