Վերացվել է «ԳԵՏԱՄԵՋ» թռչնամսի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «ԳԵՏԱՄԵՋ» թռչնամսի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգում են իրականացրել «Թռչնաֆաբրիկա «Գետամեջ 2016»» ՍՊԸ-ին պատկանող  (Կոտայքի մարզ, Գետամեջ)  թռչնամսի արտադրամասում, որի ընթացքում խախտումներ չեն հայտնաբերել։

Ըստ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տարածած հաղորդագրության՝ թռչնամսի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։