Սյունեցի չորս երկարակյացները 100 և 101 տարեկան են

Սյունեցի չորս երկարակյացները 100 և 101 տարեկան են
Հոկտեմբերի 1-ին նշվել է Ավագ սերնդի ներկայացուցիչների միջազգային օրը։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի որոշմամբ 100 հազարական դրամ է հատկացվել մարզի չորս ամենատարեց (100 և ավելի տարեկան) բնակիչներին։
Նրանք են՝

101 տարեկան Մարուսյա Գրիգորյանը՝ Գորիս համայնքից,

101 տարեկան Վարթիգյուլ Զիլֆուղարյանը՝ Սիսիան համայնքից,
100 տարեկան Լուսիկ Գրիգորյանը՝ Կապան համայնքից,
100 տարեկան Սեդա Խաչատրյանը՝ Մեղրի համայնքից։
Տատիկներին այցելել, Ռոբերտ Ղուկասյանի կողմից դրամական պարգևն ու ծաղիկներ են փոխանցել մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը, մարզպետի աշխատակազմի այլ ներկայացուցիչներ։